ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Դարձյալ քրդի և Քրդստանի մասին

Դարձյալ քրդի  և Քրդստանի մասին
17.10.2024 | 17:59

Ո՞վ Է քուրդը, որտեղ է Քրդստանը: Սկսեմ մի փոքրիկ հուշից:

Երբ համալսարանի առաջին կուրսում էի, մեզնից մեկ կուրս բարձր սովորում էր մի թանձրամարմին, աչքերը շարունակ կարմրած քուրդ ուսանող՝ Հասոն:

Ազգանունը չեմ հիշում:

Հայ ժողովրդի պատմության դասախոսության ընդմիջմանը նա մոտեցել էր գրատախտակին ամրացված պատմական Հայաստանի քարտեզին և անվրդով, կարմիր մատիտով շրջագծի մեջ առել մեր ողջ պատմական հայրենիքը, թանձր տառերով գրելով` Քրդստան:

Եվ ի՞նչ:

Ոչինչ:

Ներկաները զարմանքով նայել էին այդ տարօրինակ քայլին և միայն թոթվել ուսերը:

Իսկ ֆոլկլորի մեր դասախոս, լուսահոգի Ռաֆիկ Հարությունյանը, որ տեսել էր ապականված քարտեզը, ափերից դուրս էր եկել և Հասոյին ասել.

-Չոբան, բախտդ բերել է, որ թուրքեր չեն կողքդ, հայեր են, որ հավ մորթելն անգամ մոռացել են:

Հայոց ցեղասպանության հիսնամյակի տարին էր, ազգայինը նոր նոր էր սկսել հասնել մեր գիտակցությանը...

Բացեմ հուշերիս մեկ այլ էջ:

88 թե 89 թվականն էր,ես մեկնել էի Բաղդադի միջազգային տոնավաճառ, հայկական տաղավարի թարգմանիչ, բնականաբար այցելուների հետ խոսում էի արաբերեն: Առաջին իսկ օրվանից սկսեցին տհաճ միջադեպերը:

Այցելուների զգալի մասը քրդեր էին, որոնք ինձնից պահանջում էին քրդերեն խոսել:

Դուք՝ հայերդ մեզնից եք ծագել, և ցանկացած հայաստանցի պարտավոր է քրդերեն իմանալ, պնդում էին նրանք:

Նման բախումները առիթ դարձան, որ և՛ Մոսկվայում, և՛ Երևանում համապատասխան մարմինները դժգոհ և սպառնալից զրույցներ ունենան հետս...

Մենք շատ բարեհոգի ազգ ենք իսկապես: Շարունակ նրանց նայեցինք վերամբարձ դիրքից, որպես մեր ուշադրությանը ոչ արժանի, ծառերի հետևում անտառ չտեսնելով:

Իսկ այդ երեկվա չոբանը, առարկության չհանդիպելով, սկսեց փորփրել մեր ծագումնաբանությունը, մեր ծննդյան վկայագիը կեղծելով, մեր գերյալ երկիրն իրենով անելով, անգամ աստվածաշնչյան օրերի վկայագրերը կեղծել:

1993-ին Մոսկվայում լույս տեսնող ''Курдистан рапорт'' պարբերականում, կարծեմ հայաստանյան ծագումումով քուրդ մտավորական Չարքազե Ռաշը հրատարակեց «Քուրդիստանն ըստ Աստվածաշնչի» հոդվածը, որն անհրաժեշտ հակադարձություն չունեցավ մեզանից՝ մեր առջև ավելի լուրջ խնդիրներ կային, կարդարանան մեր պատմաբանները:

Մեջբերելով Հին Կտակարանից առանձին գլուխներ և նրանց տալով մտացածին մեկնաբանություններ, հեղինակը հանգում էր այն մտքին, որ աստվածաշնչյան «Արարատյան լեռները» ոչ այլ ինչ են, եթե ոչ քրդական լեռներ:

Նա պնդում էր, որ «Արարատյան լեռները», որոնց լանջերին հանգրվանել է Նոյան տապանը, բնավ էլ Մասիս սարը չէ, այլ Վանա լճից հարավ գտնվող Ջուդի (Շիհաբադ) լեռները:

Հիշեցնեմ, որ այդ լեռը ևս մենք անվանել ենք ժամանակին Արարատ, կամ որ ավելի հայտնի է՝ Արարդ:

Ինչ էր սա նշանակում, հակիրճ ձևակերպումով՝ ի՜նչ հայ, ի՜նչ հայկական Արարատ, Նոյը հանգրվանել է Քրդստանում:

Այսինքն մենք այդքան հին ենք, հա՜...

Ի՞նչ էր մեզ մնում, պատասխանել՝ այ գիտնականացու չոբան, եթե անգամ Արարդի վրա է Նոյը հանգրվանել, դարձյալ ձեզ հետ կապ չունի, քանի որ այն էլ հայկական լեռ է:

Հիշողներ թերևս գտնվեն, որ երբ նոր էր սկսվել Արցախյան պատերազմը, Հայաստան այցելեց քուրդ մի անվանի շեյխ, որը հայ լրագրողի հարցին, թե ինչ սահմաններում եք տեսնում Քրդստան պետության սահմանները, պատասխանեց. «Մինչև ուր հասնի քրդի զենքը»:

Ո՛չ ավելի, ո՛չ պակաս՝ ամբողջ մեր պատմական հայրենիքը...

Այժմ այն մասին, թե երբ պատմության թատերաբեմի վրա հայտնվեց քուրդը և որտեղ է Քրդստանը:

Պատասխանելուց առաջ հիշենք, թե մերհարևանների՝ վրացիների լեզվով ինչ է նշանակում քուրդ:

Քուրդ նշանակում է գող:

Քրդերի մասին առաջինը հիշատակում են 8-9-րդ դարերի արաբ աշխարհագիրները, նրանց անվանելով քոչվոր անասնապահներ, իրանական ծագում ունեցող, որոնց բնօրրանը Փարս նահանգն է: Այնուհետև նրանք հայտնի են դառնում իրենց արյունարբու, ագրեսիվ բնույթով:

Եվ այդ բնութագրականի համար էլ արժանանում տարածաշրջանի բոլոր այն ժողովուրդների ուշադրությանը, որոնք «աղուն ունեին աղալու»՝ հավակնոտ ծրագրեր ունեին:

Ինչ մնում է Քրդստանին, ապա քաղաքական դրդապատճառներով նրան ծնունդ տվեցին ռուսներն ու անգլիացիները:

19-րդ դարում Ռուսաստանը ձգտում էր ամրապնդվել Մերձավոր Արևելքում: Դրա համար նա նախ օգտագործեց հայերին, որոնք հույս էին փայփայում «հյուսիսային քեռու» օգնությամբ թոթափել թրքական լուծը:

Մյուս կողմից՝ տարածաշրջանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև Անգլիան, որը, հայերի ռուսամետությունը հաշվի առնելով, դաշնակից ընտրեց քրդերին:

Անգլիացի քաղաքական գործիչներն անթաքույց համակրանքի ցույցեր սկսեցին դրսևորել վայրենի քրդերի հանդեպ:

Բանը հասավ նրան, որ Էրզրումի իրենց հյուպատոսին նրանք սկսեցին «Քրդստանի հյուպատոս» անվանել:

Ռուսաստանն էլ, ինչպես միշտ, մտածելով, որ հայերն «իր գրպանում են» չեն առարկի, ինքը ևս սկսեց քրդերին սիրաշահել:

Ռուս զինվորները, քաղաքական գործիչները, մտավորականները, անտեսելով հայերի կամքը, վիրավորելով մեր ազգային զգացմունքները, Թուքահայաստանի փոխարեն սկսեցին Քրդստան օգտագործել, էրզրումի շրջանը՝ Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի, Վանի շրջանն էլ Հարավային:

Խոսքս երկարեց:

Ինչպես ասում են՝ կարճ գրելու համար ժամանակ չունեի:

Հույս ունեմ, որ համբերատար ընթերցողն իրեն խաբված չի զգա:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

15 հոկտեմբերի 2017 թ.

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ